Իրակլի Ղարիբաշվիլի. Մինչ երկիրը պատրաստ լինի, և մեզ ասեն, որ վաղը դուք կդառնաք Եվրամիության անդամ, օրենքը կարող է հեշտությամբ չեղյալ համարվել, փոփոխվել, նորն ընդունվել
Իրակլի Ղարիբաշվիլի. Մինչ երկիրը պատրաստ լինի, և մեզ ասեն, որ վաղը դուք կդառնաք Եվրամիության անդամ, օրենքը կարող է հեշտությամբ չեղյալ համարվել, փոփոխվել, նորն ընդունվել

Այն ժամանակ, երբ երկիրը պատրաստ կլինի, և մեզ կասեն, որ վաղը դուք կդառնաք Եվրամիության անդամ, այս օրենքը կարող է հեշտությամբ չեղյալ համարվել, փոփոխվել և նորն ընդունվել, ասել է «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Ղարիբաշվիլին։

Նրա խոսքով՝ այսօր երկիրը պատրաստ չէ անդամ երկիր դառնալու։

«Խոսվում է, որ «Թափանցիկության օրենքի» ընդունմամբ ինչ-որ բան կարող է փոխվել, եւ դա խոչընդոտ հանդիսանա։ Երկիրը հասավ իր առավելագույնին, գագաթնակետը անցյալ տարի էր, դեկտեմբերին մենք դարձանք թեկնածու երկիր։ Հաջորդ քայլը միանալն է։ Այսօր երկիրը պատրաստ չէ անդամ երկիր դառնալու, համաձա՞յն եք։ Չկա կոնսենսուս, որ այսօր երկիրը կարող է դառնալ Եվրամիության անդամ, մանավանդ որ խնդիրներն այնքան շատ են, և դա երկար ժամանակ կպահանջի։ Այսօր Եվրամիությունը պատրաստ չէ ընդլայնմանը, և դրա համար ժամանակ կպահանջվի։ Հաջորդ քայլերը կախված են բազմաթիվ գործոններից։ Շատ պարզ ասեմ, որ մինչև երկիրը պատրաստ լինի, ու մեզ ասեն, որ վաղը դառնալու ես Եվրամիության անդամ, այս օրենքը կարելի է չեղարկել, վերանայել, փոխել, նորը շատ հեշտ ընդունել։ Այնպես որ, մի անհանգստացեք, ամեն ինչ լավ է»,- ասել է Ղարիբաշվիլին։