Իրակլի Ղարիբաշվիլի. Մեր խնդիրն է լինելու հնարավորինս շատ վրացի ձեռնարկատերերի տեղական արտադրության վրացական ապրանք ԵՄ շուկա դուրս բերելը
Իրակլի Ղարիբաշվիլի. Մեր խնդիրն է լինելու հնարավորինս շատ վրացի ձեռնարկատերերի տեղական արտադրության վրացական ապրանք ԵՄ շուկա դուրս բերելը

Հարցը, որը ես կցանկանայի շեշտել, ազատ առևտրի մասին համաձայնագիրն է, որը հնարավորություն է տալիս մեր ձեռներեցներին, մեր գործարարներին առանց խոչընդոտների արտահանել վրացական արտադրանքը ԵՄ հսկայական շուկա, – ասաց Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեյի հետ հանդիպումից հետո կայացած համատեղ մամուլի ասուլիսում:

Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքով, կառավարության խնդիրն է լինելու հնարավորինս շատ վրացի ձեռնարկատերերի հնարավորություն տալ արտահանել տեղական արտադրության վրացական արտադրանքը ԵՄ շուկա:

«Եվրամիությունը տարիներ շարունակ եղել է առևտրի առաջատար գործընկերներից մեկը, և, իհարկե, մենք ավելի կամրապնդենք այս գործընթացը: Մեր խնդիրն է լինելու հնարավորինս շատ վրացի ձեռնարկատերերի տեղական արտադրության վրացական ապրանքի ԵՄ շուկա դուրս բերելը: Իհարկե, մեր հիմնական խնդիրը պետք է լինի այն, որ մենք լիովին օգտվենք Ասոցացման համաձայնագրով մեզ տրված բոլոր առավելություններից: Իհարկե, մենք մեծապես գնահատում ենք Եվրոպական հանձնակատարի ներգրավվածությունը Արևելյան գործընկերության շրջանակներում: Այսօր մենք վերանայեցինք համագործակցության հարցերը և այսօր հանձնակատարը մեզ կտեղեկացնի Եվրամիության որոշումների, շատ կարևոր որոշումների մասին, որոնք չափազանց կարևոր են մեր երկրի, մեր ապագայի համար», – ասաց վարչապետը:

Ինչպես նշել է կառավարության ղեկավարը, հանդիպմանը քննարկվել է նաև տարածաշրջանում տիրող իրավիճակը:

«Մենք անդրադարձանք նաև տարածաշրջանում տիրող իրավիճակին և դրությանը, ինչպիսին է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը և դրա հետագա կարգավորումը: Ես եվրահանձնակատարին տեղեկացրել եմ այս գործընթացում իմ վերջին մասնակցության մասին՝ մեր հարևանների, մեր բարեկամ պետությունների, Ադրբեջանի և Հայաստանի հետ: Ինչպես գիտեք, մեր ներգրավմամբ 15 զինծառայող ազատ արձակվեց, և Հայաստանը քարտեզներ հանձնեց Ադրբեջանին, ինչը շատ կարևոր նախադեպ էր, որը մենք միասին կազմեցինք, որ Վրաստանը միջնորդի դեր ստանձնեց հակամարտության լուծման գործում», – ասաց նա: