Իրակլի Ղարիբաշվիլի. Մեր շահերից է բխում խաղաղություն և կայունություն ապահովել տարածաշրջանում, ինչը կապահովի հզոր տնտեսական զարգացում
Իրակլի Ղարիբաշվիլի. Մեր շահերից է բխում խաղաղություն և կայունություն ապահովել տարածաշրջանում, ինչը կապահովի հզոր տնտեսական զարգացում

Մեր շահերից է բխում խաղաղություն և կայունություն ապահովել տարածաշրջանում, ինչը կապահովի հզոր տնտեսական զարգացում, – ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ:

Ինչպես նշել է կառավարության ղեկավարը, այսօր Բաքվում տեղի կունենա Տնտեսական հանձնաժողովի 8-րդ նիստը, որտեղ կքննարկվեն երկկողմ հարաբերությունների հարցերը:

«Պարոն նախագահ, շատ շնորհակալ եմ հրավերի համար, ես շատ ուրախ եմ այցելել Բաքու: Կրկին շնորհակալություն մեզ հյուրընկալելու համար: Սա շատ լավ հնարավորություն է քննարկելու մեր օրինակելի երկկողմ հարաբերությունները: Ինչպես արդեն նշեցիք, մենք ընկերներ ենք, եղբայր ազգեր: Այսօր մենք կանցկացնենք Տնտեսական հանձնաժողովի 8-րդ նիստը եւ կքննարկենք մեր երկկողմ հարաբերությունների հարցերը, որոնք այսօր էլ ակտիվորեն զարգանում են: Վրաստանն, իհարկե, շահագրգռված է ամրապնդել մեր երկկողմ քաղաքական, տնտեսական, մշակութային և այլ տիպի կապերը: Մեր շահերը ներառում են նաև տարածաշրջանում խաղաղություն և կայունություն, ինչը ապահովում է հզոր տնտեսական զարգացում: Սա իմ երկրորդ այցն է այս տարի, և ինչպես նշեց պարոն նախագահը, մենք բազմաթիվ երկխոսություններ ենք ունեցել հեռախոսով: Այսօր մենք կքննարկենք մեր ապագա ծրագրերին վերաբերող հարցեր: Վստահ եմ, որ այս հանդիպումը շատ բեղմնավոր կլինի», – ասել է Իրակլի Ղարիբաշվիլին: