Իրակլի Ղարիբաշվիլի. Մենք սուպեր ուժ ունենք, դա հավատքն է, ընտանիքը, ավանդույթները, միավորելով այս ուժերը՝ մենք կկարողանանք դիմակայել այն չարին, որը գալիս է կեղծ ազատության և ճշմարտության անվան տակ
Իրակլի Ղարիբաշվիլի. Մենք սուպեր ուժ ունենք, դա հավատքն է, ընտանիքը, ավանդույթները, միավորելով այս ուժերը՝ մենք կկարողանանք դիմակայել այն չարին, որը գալիս է կեղծ ազատության և ճշմարտության անվան տակ

Մենք ունենք սուպեր ուժ, դա հավատքն է, մեր ավանդույթները, արժեքները, միավորելով այդ ուժերը՝ կկարողանանք դիմակայել կեղծ ազատության և ճշմարտության անունից եկող չարիքին, պահպանել աշխարհը մեր երեխաների և գալիք սերունդների համար,- ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Բուդապեշտում, պահպանողական քաղաքական գործողության ժամանակ ամենամյա համաժողովում (CPAC) իր ելույթի ժամանակ։

Ինչպես նշել է կառավարության ղեկավարը, այս դժվարին ժամանակներում բոլորը պետք է համախմբվեն և մեր երկրները դարձնեն խաղաղության, կայունության և բարգավաճման վայր։

«Սիրելի ընկերներ, բոլորս պետք է համախմբվենք մեր դժվարին ժամանակներում։ Եկեք մեր երկրները դարձնենք խաղաղության, կայունության և բարգավաճման վայր։ Պարոն Օրբանն իր Դալլասյան ելույթում կատակեց, որ Հունգարիան իրականում սուպեր ուժ չէ։ Վրաստանը, ավելի փոքր երկիրը, երբեք նման հավակնություն չի ունեցել։ Բայց, այնուամենայնիվ, մենք ունենք սուպեր ուժ, դա հավատքն է, մեր ավանդույթները, արժեքները, միավորելով այդ ուժերը՝ կկարողանանք դիմակայել կեղծ ազատության և ճշմարտության անունից եկող չարիքին, պահպանել աշխարհը մեր երեխաների և գալիք սերունդների համար»,- ասաց վարչապետը։