Իրակլի Ղարիբաշվիլի. Հունգարիայի ժողովրդի բախտը բերել է, որ այս դժվարին դարաշրջանում ունի նման իմաստուն և հեռատես ազգային առաջնորդ, ով պաշտպանում է իր խիզախ ժողովրդի և Հունգարիայի շահերը
Իրակլի Ղարիբաշվիլի. Հունգարիայի ժողովրդի բախտը բերել է, որ այս դժվարին դարաշրջանում ունի նման իմաստուն և հեռատես ազգային առաջնորդ, ով պաշտպանում է իր խիզախ ժողովրդի և Հունգարիայի շահերը

Հունգարիայի ժողովրդի բախտը բերել է, որ այս դժվարին դարաշրջանում ունի նման իմաստուն և հեռատես ազգային առաջնորդ, ով պաշտպանում է իր խիզախ ժողովրդի և Հունգարիայի շահերը,- ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ ելույթ ունենալով Բուդապեշտում՝ Պահպանողական քաղաքական գործողությունների ամենամյա համաժողովում (CPAC):

Կառավարության ղեկավարի խոսքով՝ Վիկտոր Օրբանը օրինակելի քաղաքական գործիչ է, մարտնչող քրիստոնյա մարդ։

«Ես հատուկ շնորհակալություն եմ հայտնում իմ սիրելի ընկերոջը՝ վարչապետ Օրբանին: Հունգարիայի ժողովուրդը շատ բախտավոր է, որ այս դժվարին դարաշրջանում ունի նման իմաստուն և հեռատես ազգային առաջնորդ, ով պաշտպանում է իր խիզախ ժողովրդի և Հունգարիայի շահերը, պաշտպանում է հիմնարար արժեքները և իսկապես օրինակելի քաղաքական գործիչ է, մարտնչող քրիստոնյա մարդ»,- ասաց վարչապետը։