Իրակլի Ղարիբաշվիլի. «Էնջեո»-ների ճնշող մեծամասնությունը դեմ է վրացական շահերին, նրանք աշխատում են վրաց ժողովրդի դեմ և կատարում օտարերկրյա պետությունների խնդիրները
Իրակլի Ղարիբաշվիլի. «Էնջեո»-ների ճնշող մեծամասնությունը դեմ է վրացական շահերին, նրանք աշխատում են վրաց ժողովրդի դեմ և կատարում օտարերկրյա պետությունների խնդիրները

Ես նկատի չունեմ բոլոր «Էնջեո»-ներին, բայց նրանց ճնշող մեծամասնությունը ուղղակիորեն դեմ է վրացական շահերին, նրանք ամեն օր աշխատում են պետության, վրաց ժողովրդի շահերի դեմ, կատարում են օտար երկրների խնդիրներն ու շահերը», – Այս մասին ասել է «Վրացական երազանք»-ի նախագահ Իրակլի Ղարիբաշվիլին։

Ղարիբաշվիլիի խոսքով՝ բոլորը լավ են հիշում, թե ինչպես են մի քանի «Էնջեո» մասնակցել արմատական ​​գործողությունների։

«Դա ողբերգություն է, մանավանդ, որ մենք չգիտենք, թե ինչ են անում, ավելի ճիշտ գիտենք, բայց հանրությունը չգիտի, թե ինչ են անում «էնջեոները»։ Մենք շատ լավ գիտենք, թե ինչպես է այս կամ այն ​​«Էնջեոն» մասնակցել ծայրահեղական, արմատական ​​գործողություններին, իրենք մասնակցել այդ ծայրահեղական, արմատական ​​գործողությունների կազմակերպմանը։ Հիշու՞մ եք, թե ովքեր էին կանգնած ԼԳԲՏ «Էնջեո» կազմակերպության, «Ազգային շարժման» հետևում, ովքեր էին նրանց ֆինանսավորողները և այլն։ Սրանք տրամաբանական հարցեր են ու այս հարցերի պատասխանները հենց այս «էնջեոները» պետք է տան։ Այս «էնջեոների» տաբուն պետք է վերացնել։ Տարիներ շարունակ հարձակվում են իշխանության, եկեղեցու, պատրիարքարանի վրա՝ բոլորի վրա, իսկ ի պատասխան, երբ մենք՝ հանրությունը հարցեր ենք տալիս, սա անընդունելի է, ոչ, կներեք, ընկերներ, ոչ մի կազմակերպություն չպետք է ծածկվի ու թաքնվի սրա մեջ»,- ասել է Ղարիբաշվիլին։