Իրակլի Ղարիբաշվիլի. Բոլոր ընտրություններն ավարտված են, մենք հաղթել ենք, հաջորդ ընտրությունները տեղի կունենան 2024 թվականին
Իրակլի Ղարիբաշվիլի. Բոլոր ընտրություններն ավարտված են, մենք հաղթել ենք, հաջորդ ընտրությունները տեղի կունենան 2024 թվականին

Ինձ իսկապես չեն հետաքրքրում ընդդիմության հարցերը կամ ընտրությունների մասին անհեթեթ հայտարարությունները,- ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

Կառավարության ղեկավարը պատասխանել է լրագրողների հարցին, Նիկա Մելիայի այն հայտարարության վերաբերյալ, թե «Ազգային շարժումը» միջազգային գործընկերների հետ աշխատում է Վրաստանում մոլդովական ընտրական մոդելի ներդրման ուղղությամբ:

«Դա հետաքրքիր հարց չէ։ Ինձ իսկապես չեն հետաքրքրում ընդդիմության հարցերը կամ ընտրությունների մասին անհեթեթ հայտարարությունները։ Բոլոր ընտրություններն ավարտվել են, մենք հաղթել ենք: Հաջորդ ընտրությունները տեղի կունենան 2024 թվականին։ Այնպես որ, մինչ այդ, խնդրում եմ, ինձ ժամանակ տալ, ես այնքան գործ ունեմ անելու»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին։