Իրակլի Չիկովանին շնորհավորել է Հատուկ գործողությունների հրամանատարությանը 26-ամյակի կապակցությամբ
Վրաստանի պաշտպանության ուժերի հատուկ գործողությունների հրամանատարությունը նշել է իր 26-ամյակը։ Տոնական արարողությունը տեղի է ունեցել Մուխրովանիում՝ մայոր Գելա Չեդիայի անվան հատուկ գործողությունների ուսումնական կենտրոնի բազայի տարածքում, – հայտնում է Վրաստանի պաշտպանության նախարարությունը։
Հատուկ գործողությունների հրամանատարության զինծառայողներին հոբելյանը շնորհավորել են՝
Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիխովանը,
Պաշտպանության ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Գիորգի Մաթիաշվիլին,
Հատուկ գործողությունների հրամանատար, գնդապետ Թեյմուրազ Քլատեյշվիլին։
Իր ելույթում պաշտպանության նախարարը կարևորել է հրամանատարության դերը և շնորհակալություն հայտնել ծառայողներին բարձր պրոֆեսիոնալիզմի, քաջության և հայրենիքին հավատարիմ ծառայության համար։
«Յուրաքանչյուրիս համար հպարտություն է, որ այսօր հատուկ գործողությունների հրամանատարությունը հանդիսանում է բարձր մարտական պատրաստվածությամբ ստորաբաժանում, որը շարունակաբար զարգացնում է իր մասնագիտական հմտություններն ու չափանիշները, և արժանապատվորեն մասնակցում է տարբեր ուսումնական վարժանքներին և միջազգային ջանքերին», – ասել է Իրակլի Չիխովանը։
Հոբելյանական միջոցառման շրջանակում տեղի է ունեցել ռեյնջերների պատրաստման ծրագրի 15-րդ հոսքի ավարտական արարողությունը։ Ռեյնջերները հանդիսավոր կերպով ընթերցել են զինվորի երդումը։ Անձնակազմը պարգևատրվել է դրամական նվերներով և գերատեսչական մեդալներով՝
«Հանուն հայրենիքին նվիրման»,
«Գիորգի Անցուխելիձե»
«Գեներալ Քվինիտաձե»։
Տոնական միջոցառման հյուրերը նաև դիտել են հատուկ գործողությունների հրամանատարության սպառազինությունն ու սարքավորումները, որոնք ցուցադրված էին բազայի տարածքում։