Իրակլի Չիքովանին հեռախոսազրույց է ունեցել իր թուրք գործընկերոջ հետ և պաշտպանության նախարարության անունից ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին, Թուրքիայի զինված ուժերին և եղբայրական ժողովրդին
Իրակլի Չիքովանին հեռախոսազրույց է ունեցել իր թուրք գործընկերոջ հետ և պաշտպանության նախարարության անունից ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին, Թուրքիայի զինված ուժերին և եղբայրական ժողովրդին

Վրաստանի պաշտպանության նախարարն ու փոխվարչապետ Իրակլի Չիքովանին զրուցել է Թուրքիայի պաշտպանության նախարարի հետ։

Պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ հեռախոսազրույցի ընթացքում Իրակլի Չիքովանին իր խոր վիշտն է հայտնել այսօր Վրաստան–Ադրբեջան սահմանին Թուրքիայի զինված օդուժի ռազմական տրանսպորտային ինքնաթիռի կործանման կապակցությամբ։

Պաշտպանության նախարարն Թուրքիայի գործընկերոջը Վրաստանի պաշտպանության նախարարության անունից հայտնել է իր զորակցությունը, ցավակցություն հայտնել զոհվածների ընտանիքներին, հարազատներին, Թուրքիայի զինված ուժերին և եղբայրական թուրք ժողովրդին։

Վրաստանի Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ Սիգնաղիի մունիցիպալիտետում, Վրաստանի պետական սահմանից մոտ 5 կմ հեռավորության վրա, թուրքական ռազմական ինքնաթիռ է կործանվել, որը թռիչք էր կատարում Ադրբեջանի–Թուրքիայի ուղղությամբ։ Հաղորդագրություն է տարածել նաև «Սակաերոնավիգացիա»-ն, որտեղ նշվում է, որ Թուրքիայի «C-130» տեսակի օդանավը Վրաստանի տարածքը հատելուց մի քանի րոպե անց անհետացել է ռադարներից՝ առանց տագնապի ազդանշանի, ինչից հետո սկսվել են որոնողափրկարարական աշխատանքները։

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հաստատում է, որ Վրաստան–Ադրբեջան սահմանին կործանվել է Թուրքիայի «C-130» տիպի տրանսպորտային ինքնաթիռ։

Նրանց տվյալներով՝ ինքնաթիռի տախտակամածում գտնվել է 20 զինծառայող։