Իրակլի Չիկովանին հանդիպել է Թուրքիայի Հանրապետության պատվիրակության հետ
Իրակլի Չիկովանին հանդիպել է Թուրքիայի Հանրապետության պատվիրակության հետ

Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիխովանին հանդիպել է Թուրքիայի Հանրապետության ՌՕՈւ գնահատման և ստուգման վարչության տնօրեն, գեներալ-լեյտենանտ Յաշար Քադիօղլուի հետ։ Այս մասին տեղեկությունը տարածել է Վրաստանի պաշտպանության նախարարությունը։

Հաղորդագրության համաձայն՝ գեներալ Քադիօղլուի հետ միասին նախարարությունում ներկա էին նաև՝

Թուրքիայում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ալի Քաան Օրբայը

Պաշտպանության աթաշե, գնդապետ Իլհան Օքթենդուրալին

Առաքելության ղեկավարի տեղակալ, առաջին խորհրդական Մելիքե Իլմազ Յոսկիպերին։

«Թուրքական պատվիրակության ներկայացուցիչները Վրաստանի կողմին շնորհակալություն են հայտնել Ադրբեջանի սահմանի մոտ տեղի ունեցած ավիավթարի որոնողափրկարարական գործողություններում ցուցաբերած արագ արձագանքման և աջակցության համար», – նշված է հայտարարությունում։

Գեներալ-լեյտենանտ Յաշար Քադիօղլուն Վրաստան է այցելել թուրքական ռազմական ինքնաթիռի կործանումից հետո և ղեկավարել թուրքական կողմի իրականացրած աշխատանքները։

Իրակլի Չիխովանին ևս մեկ անգամ խորին ցավակցություն է հայտնել թուրքական ռազմաօդային ուժերի զոհված զինծառայողների կապակցությամբ։

Հանդիպմանը մասնակցել են նաև՝

Վրաստանի պաշտպանության ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Գիորգի Մաթիաշվիլին

Նախարարի առաջին տեղակալ Պաատա Պատիաշվիլին

Պաշտպանության ուժերի հրամանատարի տեղակալ, գեներալ-մայոր Զազա Չխաիձեն։

Հիշեցնենք՝ թուրքական ռազմական ինքնաթիռը կործանվել է նոյեմբերի 11-ին, Վրաստանի պետական սահմանից մոտ 5 կմ հեռավորության վրա։ Ավիավթարի հետևանքով Թուրքիայի ռազմաօդային ուժերի 20 ծառայող է զոհվել։