Իրակլի Չիկովանի. Մեր աբխազ եղբայրների հետ միասին հզոր պետություն կառուցելը մեր նպատակն է, մեր հերոսների, այդ թվում՝ Ժուլի Շարտավայի զոհաբերությունը մեզ ամեն օր հիշեցնում է այս նպատակի մասին
«Ժուլի Շարտավան հայրենիքի միասնության ու ազատության համար պայքարող առաջնորդի խորհրդանիշն է»,- այս մասին սոցցանցում գրում է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանին։
«Այսօր Վրաստանի ազգային հերոս Ժուլի Շարտավայի ծննդյան օրն է։ Օրինակելի են նրա սխրանքը, ակնառու տոկունությունն ու արիությունը։ Ժուլի Շարտավան հայրենիքի միասնության ու ազատության համար պայքարող առաջնորդի խորհրդանիշն է։ Նա միշտ նպաստել է վրացիների և աբխազների միջև վստահության վերականգնմանը, մինչև վերջ կանգնել է Սուխումի պաշտպանների շարքերում և կյանքի գնով փորձել պաշտպանել երկիրն ու ժողովրդին։
Հայրենիքի վերամիավորումը, մեր աբխազ եղբայրների հետ միասին հզոր պետություն կառուցելը մեր նպատակն է։ Այս նպատակի մասին մեզ ամեն օր հիշեցնում է մեր հերոսների, այդ թվում Ժուլ Շարտավայի զոհաբերությունը։ Խոնարհվում եմ մեր երկրի վաստակաշատ հերոսի հիշատակի առաջ:
Փա՛ռք հերոսներին»,- գրել է Իրակլի Չիկովանին սոցցանցում։