Իրակլի Չիքովանին հանդիպել է Վրաստանում Լեհաստանի դեսպանի և պաշտպանական կցորդի հետ
Իրակլի Չիքովանին հանդիպել է Վրաստանում Լեհաստանի դեսպանի և պաշտպանական կցորդի հետ

Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիքովանին շարունակում է ճանաչողական հանդիպումները Վրաստանում հավատարմագրված դեսպանների հետ։

ՊՆ տեղեկատվության համաձայն՝ պաշտպանության նախարարը հյուրընկալել է Վրաստանում Լեհաստանի Հանրապետության դեսպան Մարիուշ Մաշկևիչին։

«Կողմերը խոսել են պաշտպանության ոլորտում Վրաստանի և Լեհաստանի միջև հաջող համագործակցության և ապագա ծրագրերի մասին։ Պաշտպանության նախարարը լեհ դիվանագետի հետ զրուցել է ՆԱՏՕ-Վրաստան Էական փաթեթով (SNGP), ինչպես նաև Եվրամիության դիտորդական առաքելության (EUMM) նախատեսվող նախաձեռնությունների իրականացման գործում Լեհաստանի ներդրման մասին։

Նշվել է համագործակցությունը ռազմական կրթության ոլորտում, համատեղ մասնակցությունը բազմազգ զորավարժություններին և համագործակցությունը ռազմարդյունաբերական ոլորտում»,- ասված է ՊՆ տեղեկատվության մեջ։