Իրակլի Չիքովանին հանդիպել է Չինաստանի Հանրապետության դեսպանի և պաշտպանական կցորդի հետ
Իրակլի Չիքովանին հանդիպել է Չինաստանի Հանրապետության դեսպանի և պաշտպանական կցորդի հետ

Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիքովանին ճանաչողական հանդիպում է ունեցել Վրաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Չոու Ցիենի հետ։

Պաշտպանության նախարարության տեղեկատվության համաձայն՝ Իրակլի Չիքովանին շնորհակալություն է հայտնել Չինաստանի դեսպանին՝ Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը աջակցելու համար։

Նրանց հաղորդմամբ՝ զրույցի ընթացքում շոշափվել են երկրների միջև ռազմավարական հարաբերությունները և Չինաստանի կողմից առանց վիզայի ռեժիմ սահմանելու որոշումը, ինչպես նաև համագործակցության խորացման կարևորությունը։