Իրակլի Չիքովանի - ՆԱՏՕ-ում մեր զինվորականների նվիրվածությունն ու պրոֆեսիոնալիզմը բարձր մակարդակով են գնահատվում
Իրակլի Չիքովանի - ՆԱՏՕ-ում մեր զինվորականների նվիրվածությունն ու պրոֆեսիոնալիզմը բարձր մակարդակով են գնահատվում

Վրաստանի պաշտպանության նախարարը խոսել է գերատեսչությունում երկրի պաշտպանունակության ամրապնդման առումով իրականացվող բարեփոխումների մասին։

Ինչպես հայտարարել է Իրակլի Չիքովանին, դաշինքի ներկայացուցիչներն ընդգծել են, որ Վրաստանը միայն անվտանգության սպառողական պետություն չէ։

«Մենք տարածաշրջանում հուսալի հենակետային գործընկերներից ենք, և այս ամենը բազմիցս ապացուցվել է, երբ Վրաստանը տարիներ շարունակ ակտիվորեն մասնակցում է ՆԱՏՕ-ի առաքելություններին»,- նշել է նախարարը։

Իրակլի Չիքովանին ուշադրություն է հրավիրել ՆԱՏՕ-ի գործընկերների կողմից վրաց զինվորականների բարձր գնահատանքի վրա։ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում կայացած հանդիպումներն ամփոփելիս նախարարը նշել է, որ դաշինքի հետ համագործակցությունը զարգանում է ամեն տարի ինչպես դաշինքի անդամ երկրների հետ երկկողմ համագործակցության ձևաչափերում, այնպես էլ ՆԱՏՕ-ի հետ համագործակցության մեխանիզմի շրջանակներում, որն ուղղված է Վրաստանի պաշտպանունակության ամրապնդմանը։

«Կոնկրետ պետությունների հետ հաջող համագործակցության օրինակներ կան, և մենք դրա բազմաթիվ օրինակներ ենք տեսել։ Մյուս կողմից, կարևոր են համատեղ զորավարժությունները, որոնք մենք անցկացնում ենք ՆԱՏՕ-ի հետ միասին։ Կարևոր են նաև այն հնարավորությունները, որոնք մենք ստեղծում ենք ինչպես վրացի զինվորականների, այնպես էլ մեր գործընկեր պետությունների զինվորականների համար։ Սա շատ կարևոր ձեռքբերում է»,- ասել է պաշտպանության նախարարը։