Իրակլի Չիքովանի. Մայք Փոմփեոյի այցը Վրաստան ևս մեկ ապացույց է մեր երկրների միջև առկա ռազմավարական գործընկերության
Ամերիկայի Միացյալ Նահանգների պետական քարտուղար Մայք Փոմփեոյի Վրաստանում անցկացվելիք պաշտոնական այցն է գնահատում «Վրացական երազանք» կուսակցության Զուգդիդիի մեծամասնական պատգամավորի թեկնածու Իրակլի Չիքովանին: Նրա պարզաբանմամբ, փաստը խոսում է վրաց-ամերիկյան ռազմավարական գործընկերության բարձր մակարդակի մասին:
«Այս այցը ևս մեկ ապացույց է մեր երկրների միջև առկա ռազմավարական գործընկերության և այն վստահության, որը գոյություն ունի մեր երկրների իշխանությունների միջև:
Վրաց-ամերիկյան ռազմավարական գործընկերության դինամիկայի մասին է խոսում նաև այն փաստը, որ ԱՄՆ-ի կոնգրեսը վերջին 4 տարում Վրաստանին ֆինանսական օգնությունն ավելացել է 50 միլիոն դոլլարով, իսկ 2020-2021 թվականներին հաստատել է ասիգնացիաների համախմբված արձանագրությունը, որի համաձայն, Վրաստանին միայն այս տարի հատկացվել է 132 միլիոն դոլլար:
Նշված համագործակցությունը բարձրագույն նշանակետին է հասել հենց վերջին տարիների ընթացքում: Ցանկանում եմ ընդգծել այն փաստը, որ այս ռազմավարական հարաբերությունները կայուն են և զարգանում են առավել ինտենսիվ:
Վրաստանը եղել է և կլինի արևմուտքի և հատկապես, Ամերիկայի Միացյալ Նահանգների կայուն և վստահելի գործընկերը»,- հայտարարում է Իրակլի Չիքովանին: