Իրակլի Բերայա. Ֆրանսիան Վրաստանի կարևորագույն գործընկերն է, և մեր խնդիրն է էլ ավելի խորացնել մեր հարաբերությունները
Իրակլի Բերայա. Ֆրանսիան Վրաստանի կարևորագույն գործընկերն է, և մեր խնդիրն է էլ ավելի խորացնել մեր հարաբերությունները

Մադրիդում շարունակվող ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում Վրաստանի խորհրդարանի պատվիրակությունը հանդիպել է ֆրանսիական պատվիրակության հետ։ Խորհրդարանի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ, ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում վրացական պատվիրակության ղեկավար Իրակլի Բերաիայի խոսքով, հանդիպմանը կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգության միջավայրը, Վրաստանի անվտանգության մարտահրավերները և համագործակցության հետագա ամրապնդումը, երկու երկրների պաշտպանության և անվտանգության ոլորտում։

Նշվել է ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության կարևորությունը և այն առաջընթացը, որն ունի Վրաստանը ՆԱՏՕ-ին և Եվրամիությանն ինտեգրվելու ճանապարհին։

«Ֆրանսիան Վրաստանի կարևորագույն գործընկերն է, և մեր խնդիրն է այս երկրի հետ հարաբերությունների հետագա խորացումն ու ընդլայնումը, այդ թվում՝ միջխորհրդարանական հարաբերությունները»,- ասել է Իրակլի Բերայան։

Իրակլի Բերաիայի հետ խորհրդարանական պատվիրակության կազմում են արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Գիորգի Խելաշվիլին և պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի փոխնախագահ Վլադիմիր Չաչիբայան և Թեոնա Աքուբարդիան։