Իրակլի Բերաիան նշանակվել է ՆԱՏՕ-ում Վրաստանի ներկայացուցիչ։ Այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը։
Իրակլի Բերաիան տարբեր ժամանակներում զբաղեցրել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության ղեկավարի առաջին տեղակալի և Վրաստանի հետախուզական ծառայության ղեկավարի պաշտոնները։
Երկար տարիներ Իրակլի Բերաիան եղել է Վրաստանի խորհրդարանի պաշտպանության և անվտանգության կոմիտեի և արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ։
Նա նաև ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում խորհրդարանական պատվիրակության ղեկավարն էր։
Տարբեր ժամանակներում Իրակլի Բերաիան զբաղեցրել է Տնտեսության և կայուն զարգացման նախարարության ազգային ներդրումային գործակալության տնօրենի և Ներքին գործերի նախարարության բարեփոխումների և զարգացման գործակալության տնօրենի պաշտոնները։