Իրաքում ռազմաբազայի վրա հարձակման առնչությամբ երկրի անվտանգության ուժերը հինգ մարդու են ձերբակալել   
Իրաքում ռազմաբազայի վրա հարձակման առնչությամբ երկրի անվտանգության ուժերը հինգ մարդու են ձերբակալել  

Իրաքի անվտանգության ուժերը ձերբակալել են 5 մարդու՝ կապված երկրի ռազմաբազայի վրա հարձակման հետ։ Հարձակման հետևանքով վիրավորվել է հինգ ամերիկացի զինվոր։

 

Այս մասին հայտարարել է Իրաքի ԶԼՄ-ների անվտանգության կենտրոնը, որը պատասխանատու է անվտանգության տեղեկատվության տարածման համար։

 

Այս շաբաթ Իրաքում հրթիռային հարձակում է իրականացվել Ալ-Ասադ ավիաբազայի վրա։ Անվտանգության ծառայությունը նշել է, որ երկու «Կատյուշա» հրթիռ է արձակվել Իրաքի արեւմուտքում գտնվող բազայի վրա, որոնք ընկել են բազայի վրա։ Արդյունքում հինգ ամերիկացի զինվոր վիրավորվել է։

 

Ավելի ուշ իրաքյան բանակը դատապարտել է տեղի ունեցածը և «անխոհեմ» անվանել իր տարածքում գտնվող բազաների դեմ գործողությունները։

 

Հարձակումը համընկնում է Իրանի կողմից Իսրայելին ուղղված սպառնալիքի հետ՝ վրեժ լուծելու Թեհրանում ՀԱՄԱՍ-ի քաղաքական առաջնորդ Իսմայիլ Հանիյեի սպանության համար: Սակայն դեռ պարզ չէ, արդյոք հարձակումը կապված է այս սպառնալիքի հետ։