Իրական հավանականություն կա, որ քաղաքական կուսակցությունները կարող են համաձայնության գալ ամենակարևոր հարցի շուրջ. Արչիլ Թալակվաձե
Այսօր մենք ունեցանք ևս մեկ կարևոր հանդիպում, որը մեզ ավելի մոտեցրեց համաձայնությանը և իրական հավանականություն կա, որ քաղաքական կուսակցությունները կարող են համաձայնության գալ ամենակարևոր հարցի շուրջ:
Ինչպես Թալակվաձեն հայտարարել է իշխանությունների ու ընդդիմության միջև կայացած բանակցությունների չորրորդ փուլից հետո, հնարավոր է համաձայնության գալ ընտրական բարեփոխումների հարցերի շուրջ:
«Ցանկանում եմ «Վրացական երազանքի» անունից շնորհակալություն հայտնել մեր ռազմավարական գործընկերներին, դեսպաններին ու ֆասիլիտատորներին: Այսօր մենք ունեցանք ևս մեկ կարևոր հանդիպում, որը մեզ մոտեցրեց համաձայնությանը և իրական հավանականություն կա, որ քաղաքական կուսակցությունները կարող են համաձայնության գալ ամենակարևոր հարցի շուրջ, որը կհանգեցնի քաղաքական կայունության և երկարաժամկետ համագործակցության, դա ընտրական բարեփոխումների շարունակությունն է: Գործնականում մենք այս հարցով դիրքորոշումները այնքան մոտ ունենք, որ հնարավոր է, այն դառնա համաձայնագրի հիմնական հարց: Ինչ վերաբերում է ժամանակին, բոլորս էլ հասկանում ենք, որ Վրաստանի նախագահը նշանակել է նիստը, և դա դեկտեմբերի 11-ն է: Իհարկե, Վրաստանի տասներրորդ գումարման խորհրդարանի առաջին նիստը տեղի կունենա դեկտեմբերի 11-ին, մինչ այդ մենք պետք է օգտագործենք ժամանակն ու հնարավորությունը մեր բանակցությունները հաջող ավարտելու համար: Մոտակա օրերին նույնպես մեկ կամ մի քանի հանդիպում կլինի»,- հայտարարել է Թալակվաձեն: