Ինտերի սպորտային տնօրեն. Ես զղջում եմ, որ չգնեցի Խվիչա Կվարացխելիային #1TVSPORT

22:31, 14.08.2025

Խվիչա Կվարացխելիային ձեռք բերելու հնարավորությունից չօգտվեցինք, և դրա համար զղջում եմ, – այս մասին «Ինտերի» սպորտային տնօրեն Պիերո Աուսիլիոն հայտնել է La Gazzetta dello Sport-ին տված հարցազրույցում։

50-ամյա Պիերո Աուսիլիոն «Ինտերում» աշխատում է 1998 թվականից տարբեր պաշտոններում, այդ թվում՝ ավելի քան տասը տարի որպես սպորտային տնօրեն։

«Ամենից շատ հպարտանում եմ Մատեո Կովաչիչի և Մարսելո Բրոզովիչի տրանսֆերներով, որոնք ընտրել ենք Մարկո Բրանկայի ժամանակ։ Նաեւ Անդրե Օնանայի գործարքով, որին ձեռք բերեցինք անվճար, իսկ մեկ տարի անց վաճառեցինք 55 միլիոն եվրոյով։ Իհարկե, այս ցուցակում կտեղադրեմ նաև Լաուտարո Մարտինեսին, Յան Բիսեկին և Մարկուս Տուրամին։

Բայց որոշակի զղջում ունեմ այն ֆուտբոլիստի վերաբերյալ, ով արդեն իր հետքը թողել է «Նապոլիում» և «Փարիզ Սեն-Ժերմենում»։ Կվարացխելիան առաջարկվել էր Իտալիայի շատ մեծ ակումբներին, այնպես որ սա միայն իմ սխալը չէր։

Ինչո՞ւ նրա ձեռքբերումը խնդիր դարձավ։ Մենք խաղում էինք 3-5-2 սխեմայով, իսկ նա հարմարեցված էր 4-3-3 սխեմային, ուստի չհամարձակվեցինք։ Ես թիմի կազմավորման ժամանակ հարգում եմ մարզչի գաղափարները», – հայտարարել է «Ինտերի» սպորտային տնօրենը։

Նմանատիպ