«Instagram»-ի հիմնադիրներ Քևին Սիսթրոմը և Մայք Քրիգերը հրաժարական են տվել
«Instagram» սոցիալական ցանցի հիմնադիրներ Քևին Սիսթրոմը և Մայք Քրիգերը հրաժարական են տվել:
«Ես և Մայքը շնորհակալ ենք ընկերությունում անցկացված ութ տարվա համար: Այժմ պատրաստ ենք, սկսել կյանքի նոր փուլ»,- գրված է նրանց տարածած հայտարարությունում:
Սիսթրոմը և Քրիգերը չեն խոսում հեռանալու պատճառների մասին և հայտարարում են, որ պատրաստվում են որոշ ժամանակով հանգստանալ:
Facebook-ում, որի սեփականությունում է Instagram-ը, Սիսթրոմի և Քրիգերի այս հայտարարությունների մասին մեկնաբանություն չեն արել: