Ինքնակառավարման կոմիտեն քննարկելու է քաղաքի արտաքին տեսքը աղտոտելու և ցուցանակների վրա վրաց գրությունները չօգտագործելու դեպքում տուգանքների մեծացման հարցը
Ինքնակառավարման կոմիտեն քննարկելու է քաղաքի արտաքին տեսքը աղտոտելու և ցուցանակների վրա վրաց գրությունները չօգտագործելու դեպքում տուգանքների մեծացման հարցը

Վրաստանի խորհրդարանի տարածաշրջանային քաղաքականության և ինքնակառավարման կոմիտեի այսօրվա նիստին, քննարկելու են՝ տարածքային դասավորվածության և քաղաքաշինության սկզբունքների մասին Վրաստանի օրենքում, ինչպես նաև վարչական իրավախախտումների օրենսգրքում փոփոխությունների հարցը:

Կոմիտեի նախագահ, Զազա Գաբունիայի լրատվությամբ, տարածքային դասավորվածության և քաղաքաշինության սկզբունքների մասին օրենքում փոփոխությունները ապահովելու են, փլուզվող և կյանքի համար վտանգավոր շինությունների դեպքում արդյունավետ ներգրավածություն:

«Մենք ունենք փոփոխություններ, որի համաձայն վտանգավոր և փլուզվող շինությունները հնարավոր կլինի վերանորոգել ավելի արդյունավետ: Մենք հնարավորություն կունենանք, այս մարտահրավերներին պատասխանել օրենսդրական բազայով: Մի կողմից մենք փրկում ենք վթարային շենքերը, իսկ մյուս կողմից բնակչությունը ստանում է բարեկարգված իր բնակարանը»,-հայտարարել է Գաբունիան:

Ինչ վերաբերում է վարչական իրավախախտումների օրենսգրքում փոփոխություններին, ապա այն նախատեսում է քաղաքի արտաքին տեսքը աղտոտելու և ցուցանակների վրա վրաց գրությունները չօգտագործելու դեպքում տուգանքների մեծացում:

Զազա Գաբունիայի խոսքերով, ծրագրվում է տուգանքը 50 լարիից դարձնել 500 լարի: Կրկնակի անգամ խախտման դեպքում այն հնարավոր է դառնա 2000 լարի:

Տարածաշրջանային քաղաքականության և ինքնակառավարման կոմիտեի նիստը սկսվելու է ժամը 11:00-ին: