Ինքնակառավարման ընտրություններում «Վրացական երազանք»-ի ցանկացած թեկնածու երեք անգամ ավելի շանսեր ունի հաղթելու , քան ընդդիմությունը. Նիկոլոզ Սամխարաձե

18:20, 20.07.2021

Ըստ Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեի «Վրացական երազանք»-ի ցանկացած թեկնածու ինքնակառավարման մարմինների ընտրություններում հաղթելու երեք անգամ ավելի շատ շանսեր ունի , քան ընդդիմությունը:

Ինչպես լրագրողներին ասաց Սամխարաձեն, «Վրացական երազանք»-ը մայրաքաղաքի քաղաքապետի թեկնածուին ընտրեց պրոֆեսիոնալիզմի, հաջողության և աշխատանքի նվիրվածության սկզբունքներով:

«Իշխող թիմից քաղաքապետի կամ քաղաքի խորհրդի համամասնական ցուցակի ցանկացած թեկնածու մեզ հիմք է տալիս ասելու, որ մենք ոչ միայն կհաղթահարենք 43 տոկոսը, այլ նաև ավելի բարձր արդյունք կտանք», – ասաց Սամխարաձեն:

Նմանատիպ