Ինքնակառավարման ընտրությունների համար քաղաքապետի թեկնածուներին արդեն ընտրել ենք և մոտ օրերին կսկսենք նրանց ներկայացումը. Շալվա Պապուաշվիլի
Ինքնակառավարման ընտրությունների համար քաղաքապետի թեկնածուներին արդեն ընտրել ենք և մոտ օրերին կսկսենք նրանց ներկայացումը. Շալվա Պապուաշվիլի

Խորհրդարանական մեծամասնության անդամ Շալվա Պապուաշվիլին ասում է, որ կուսակցության քաղխորհրդի նիստում քննարկվել է ինքնակառավարման մարմինների ընտրությունների հարցը:

Ինչպես նշել է Շալվա Պապուաշվիլին, քաղաքապետի թեկնածուներն արդեն ընտրվել են, և նրանց առաջադրումը կսկսվի մոտ ժամանակներս:

«Մենք խոսեցինք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների, այդ թվում ընտրությունների տեսանկյունից խորհրդարանական մեծամասնության թիմի ներգրավման մասին, ինչպես մեծամասնականների, այնպես էլ խորհրդարանական ցուցակով անցած պատգամավորների, որ ակտիվորեն ներգրավված լինեն նախընտրական արշավում: Շուտով, մոտ ապագայում, կսկսվի թեկնածուների առաջադրումը, այդ թվում ՝ քաղաքապետի թեկնածուների առաջադրումը: Մենք ամբողջությամբ կանցնենք ընտրական ռեժիմի, և այն ունի իր սեփական օրացույցը, իր հաղորդակցման ռազմավարությունը, և դուք ամեն ինչ կիմանաք առաջիկայում», – հայտարարել է Պապուաշվիլին: