Ինքնակառավարման բարեփոխման մեջ կառավարությունը պետք է կատարի առաջատարի դերը. Իրակլի Կոբախիձե
Խորհրդարանի նախագահ, Իրակլի Կոբախիձեի հայտարարությամբ, եթե կառավարությունը չկատարի առաջատարի դերը, ապա տեղական ինքնակառավարման բարեփոխման իրականացումը կդժվարանա:
Իրակլի Կոբախիձեն տեղական ինքնակառավարման բարեփոխման և ապակենտրոնացման կարևորության մասին զրուցել է, Վրաստանի ինքնակառավարման զարգացման նոր ռազմավարության շնորհանդեսի ժամանակ:
Խորհրդարանի խոսնակի հայտարարությամբ, ապակենտրոնացումը ժողովրդավարական և արդյունավետ կառավարման համակարգի ձևավորման հիմնական հիմնաքարերից մեկն է:
«Որպեսզի կառավարման համակարգը լինի արդյունավետ, պետք է կատարենք մի քանի պայման: Պայմաններից մեկը արդեն կատարել ենք , Վրաստանը ընդունել է նոր սահմանադրություն, որի հետ միասին ձևավորվում է խորհրդարանայինկառավարման հզոր համակարգ: Այս համակարգը հիմնվում է իշխանությունների մասնատման դասական խորհրդարանային մոդելին: Համապատասխանաբար, նոր խմբագրությամբ ստեղծում ենք ամուր հիմք, որի համաձայն երկրում շարունակվելու են ժողովրդավարական գործընթացները»,-նշել է Իրակլի Կոբախիձեն:
Խորհրդարանի նախագահը գտնում է, որ բարեփոխումները պետք է շարունակվեն, որի շնորհիվ երկիրը կունենա Եվրոպական և արևմտյան տիպի հանրային ծառայությունների համակարգ:
«Երրորդ հիմնական կետը, ճիշտ տարածքաին կառավարման համակարգն է: Այստեղ հիմնական շեշտը դրվում է տեղական ինքնակառավարման հզորացման վրա: Ելնելոս այստեղից, պետական համակարգի զարգացման համար ապակենտրոնացման դերը դառնում է կրկնակի»,-նշել է Կոբախիձեն:
Բացի այդ, ելույթի ժամանակ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ ինքնակառավարման բարեփոխման կապակցությամբ, խորհրդարանական և ոչխորհրդարանական ընդիմության հետ կլինի ակտիվ համագործակցություն:
Հեղինակ -
Edgar Barsegyan