Ինգուշեթիայում զինված անձինք կրակ են բացել ոստիկանական մեքենայի վրա, կան զոհեր
Ինգուշեթիայում զինված անձինք կրակ են բացել ոստիկանական մեքենայի վրա, կան զոհեր

Ինգուշեթիայում զինված անձինք կրակ են բացել մեքենայի վրա, ինչի հետևանքով մահացել է երեք մարդ, այդ թվում՝ մեկ ոստիկան։

Այս մասին տեղեկություն է տարածում հանրապետության ՆԳՆ մամուլի ծառայությունը։

Գերատեսչությունում նշում են, որ ներկայումս օպերատիվ-որոնողական միջոցառումներ են իրականացվում հարձակվողներին ձերբակալելու համար։ Բացի այդ, ինչպես նշում է ՆԳՆ-ն, սպանվածները միմյանց հարազատներն են եղել։

Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ կրակ բացված մեքենան պատկանել է Ինգուշեթիայի ՆԳՆ ծայրահեղականության դեմ պայքարի կենտրոնի ղեկավարի տեղակալին։

Ինգուշեթիայի ղեկավար Մահմուդ-Ալի Կալիմատովի խոսքով՝ ոստիկանության վրա հարձակումն ուղղված է եղել տարածաշրջանում կայունության և անվտանգության դեմ։