Ինձ համար անընդունելի է ոստիկանի սպանողին բանտից ազատելը. Վախտանգ Գոմելաուրի
Վրաստանի ներքին գործերի նախարարի թեկնածու, Վախտանգ Գոմելաուրիի հայտարարությամբ, ինձ համար անընդունելի է ոստիկանի սպանողին բանտից ազատելը:
Այսպես է պատասխանել Վախթանգ Գոմելաուրին, Սալոմե Զուրաբիշվիլիի կողմից ոստիկանին սպանելու համար դատապարտված Ռամազ Դևաձեին ներում շնորհելու կապակցությամբ առաջադրված հարցին:
Վախ,անգ Գոմելաուրին նշել է, որ ծանր հանցագործությունների համար դատապարտվածները չպետք է ներվեն:
«Ես գտնում եմ, որ լուրջ հանցագործություններ կատարած անձինք չպետք է ստանան համաներում, սա իմ անձնական կարծիքն է: Հատկապես ոստիկանի սպանողը: Դա ինձ համար անընդունելի է», – հայտարարել է Գոմելաուրին: