Ինդոնեզիայում սողանքի հետևանքով զոհվել է առնվազն 18 մարդ, տասնյակները՝ անհետ կորած
Ինդոնեզիայում սողանքի հետևանքով զոհվել է առնվազն 18 մարդ, տասնյակները՝ անհետ կորած

Ինդոնեզիայում հողի սահքի հետևանքով առնվազն 18 մարդ է զոհվել, իսկ տասնյակներ համարվում են անհետ կորած։

Ինչպես հաղորդում է «Reuters»-ը, տարերքը տեղի է ունեցել Ճավայի նահանգի երկու շրջաններում, որտեղ վերջին օրերին տեղացել է առատ անձրև։

Երկրի աղետների կանխարգելման գործակալության տվյալներով՝ սողանքի հետևանքով առնվազն տասը տուն ամբողջությամբ ավերվել է։ Նշվում է, որ որոնողափրկարարական աշխատանքները դժվարանում են, քանի որ մարդիկ գտնվում են 3-ից 8 մետր խորության տակ։

Ըստ «Reuters»-ի՝ Հարավարևելյան Ասիայի այս երկրում անձրևային սեզոնը սկսվել է սեպտեմբերին և, հավանաբար, կշարունակվի մինչև ապրիլ՝ բարձրացնելով ծայրահեղ տեղումների և ջրհեղեղների ռիսկերը։