Ինդոնեզիայի առաջնորդը կոչ է արել ԱՄՆ-ին ավելին անել Գազայում վայրագություններին վերջ տալու համար
Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն իր ամերիկացի գործընկեր Ջո Բայդենին կոչ է արել հետագա քայլեր ձեռնարկել հակամարտությունը դադարեցնելու համար։
«Ինդոնեզիան դիմել է Միացյալ Նահանգներին՝ ավելին անել Գազայում վայրագությունները դադարեցնելու համար», – Սպիտակ տանը կայացած բանակցություններից հետո ասել է Ջոկո Վիդոդոն:
Ինչպես ասել է Ինդոնեզիայի նախագահը, մարդկությանը անհրաժեշտ է զինադադար։
ԱՄՆ նախագահի հետ հանդիպումից առաջ Վիդոդոն նշեց նաև, որ Բայդենին կոնկրետ ուղերձ է տալու Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասից։