Ինդոնեզիական ավիաընկերության ինքնաթիռի կործանման վայրում գտել են սև արկղերը
Ինդոնեզիական ավիաընկերության ինքնաթիռի կործանման վայրում գտել են սև արկղերը

Ինդոնեզական ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռի կործանման վայր են մեկնել ջրասույզները և փորձում են հանել սև արկղերը:

Աղետի վայրում կենտրոնացված է տասը փրկարարական նավ և չորս ուղղաթիռ: Ավելի վաղ ջրասուզները գտել էին ինքնաթիռի բեկորները և մահացածների մարմինների մասերը: Տեղեկատվությունը տարածում է «Բի Բի Սի»- ն:

«Sriwijaya Air» ավիաընկերությանը պատկանող «Բոինգ 737»-ը, որում գտնվում էր 62 ուղևոր, կործանվել է Ջակարտայի օդանավակայանից թռիչքից րոպեներ անց:

Ականատեսները պատմում են, որ լսել են պայթյունի ձայն: Սակայն կատարվածի ստույգ պատճառը դեռ հայտնի չէ:

«Բի Բի Սիի» հաղորդմամբ, ինքնաթիռում եղել է 50 ուղևոր, այդ թվում ՝ 10 երեխա: