Ինչու դիտել Առաջին ալիքը - Վրացական նոր սերիալներ
Ինչու դիտել Առաջին ալիքը - Վրացական նոր սերիալներ

Սեպտեմբերի 16-ից Վրաստանի Առաջին ալիքը հեռուստադիտողին կներկայացնի վրացական փաստագրական և գեղարվեստական սերիալներ: Առաջին անգամ Վրաստանի Առաջին ալիքի պատմության մեջ, վրացական օրիգինալ արտադրանքին ամենօրյա ռեժիմում կհատկացվի հիմնական ժամանակը:

Ամեն երկուշաբթի և երեքշաբթի, 22:00-ին կցուցադրվի «Գնդապետի պատռված նամակները» նոր փաստագրական ֆիլմը: 16 սերիայից բաղկացած նախագիծն ավարտելուց հետո նրան եթերում կփոխարինի ևս մեկ՝ «Թբիլիսիի դռան մոտ» սերիալը:

Հոկտեմբերից, ամեն չորեքշաբթի, հինգշաբթի և ուրբաթ Առաջին ալիքով կցուցադրվի «Իդեալական մայրը» սերիալը: