Ինչպես երևում է վաղվանից պարոն Ճիճինաձեն լինելու է Վանիի և Խոնիի մեծամասնական պատգամավորը. Գիգի ՈՒգուլավա
Ինչպես երևում է վաղվանից պարոն Ճիճինաձեն լինելու է Վանիի և Խոնիի մեծամասնական պատգամավորը. Գիգի ՈՒգուլավա

«Բաքրաձե, ՈՒգուլավա – Եվրոպական Վրաստան» կուսակցության թեկնածուն միջանկյալ ընտրություններում, Գիգի ՈՒգուլավան խոստանում է, որ «Վրացական երազանքի» թեկնածուին, որը այս պահին հաղթում է ընտրություններում , չի տա երկու տարվա ընթացքում իրեն զգալ որպես թոշակառու:

ՈՒգուլավան հայտարարում է, որ գյուղերում ունեցել է լուրջ աջակիցներ և շնորհակալություն է հայտնել բոլորին:

«Առաջին հերթին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր վանեցիներին և խոնեցիներին, որոնք մասնակցել են ընտրություններին: Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում այն մարդկանց, որոնք աջակցել են ինձ, ես անելու եմ հնարավորինս, որ արդարացնեմ նրանց վստահությունը»,-հայտարարել է ՈՒգուլավան:

Գիգի ՈՒգուլավայի հայտարարությամբ, նա ընդմիշտ լինելու է վանեցիների և խոնեցիների կողքին:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալներով, Վանիի և Խոնիի 54-րդ ընտրաշրջանում տեղի ունեցած ընտրություններին ՝«Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» կուսակցության թեկնածու Գիվի Ճիճինաձեն ստացել է ձայների 57,86 տոկոսը, «Բաքրաձե, ՈՒգուլավա – Եվրոպական Վրաստան»-ի թեկնածու Գիգի ՈՒգուլավան՝ 38,38 տոկոս: