Ինչպես 2011 թվականի հոկտեմբերին, իմ նպատակը հիմա էլ անփոփոխ է. Վրաստանի, ժողովրդի և յուրաքանչյուր ընտանիքի բարօրությունը - Բիձինա Իվանիշվիլի
Ինչպես 2011 թվականի հոկտեմբերին, իմ նպատակը հիմա էլ անփոփոխ է. Վրաստանի, ժողովրդի և յուրաքանչյուր ընտանիքի բարօրությունը - Բիձինա Իվանիշվիլի

«Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլին համագումարին խոսքով ելույթ ունենալիս խոսել է քաղաքականություն վերադառնալու պատճառների մասին և հայտարարել, որ նրա նպատակը 2011 թվականի նման, այժմ ևս, Վրաստանի, ժողովրդի և յուրաքանչյուր ընտանիքի բարօրությունը և արժանապատիվ ապագան է:

«Ինչու եմ վերադառնում քաղաքականություն, երբ մի քանի տարի առաջ հայտարարեցի, որ այդ որոշումը կկայացնեմ միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում: Ինչու եմ որոշել այժմ կրկին ղեկավարել քաղաքական այն կուսակցությունը, որը հիմնադրել եմ 2012 թվականին և իմ ժողովրդի հետ կատարել հավանաբար ամենապատվավոր առաքելությունը՝ պարտության մատնել և վստահ եմ, երկրի կառավարումից վերջնականապես հեռացրել ժողովրդի դեմ բռնություն իրականացնող և նրանց ճնշող իշխանությանը»,- հայտարարել է Բիձինա Իվանիշվիլին:

Նրա խոսքով, այժմ հանրությունը սպասում է հստակ պատասխան՝ թե ինչու է դարձել անհրաժեշտ, վերադառնալ քաղաքականություն:

«Ով ինձ ճանաչում է, լավ գիտի, որ ինձ համար այս բավական բարդ որոշումը կայացրել եմ ոչ այսօրվա իշխանության, ոչ «Վրացական երազանք»-ի և ոչ էլ առավել ևս իմ անձնական շահերից ելնելով: Այնպես, ինչպես 2011 թվականի հոկտեմբերին, իմ նպատակը հիմա էլ անփոփոխ է. Վրաստանի, ժողովրդի և յուրաքանչյուր ընտանիքի բարօրությունը և արժանապատիվ ապագան»,- հայտարարել է Բիձինա Իվանիշվիլին: