Լրատվամիջոցների ներկայացուցիչներիին րոպեներ առաջ ընձեռվել է Դիդի Դիղումիում, դեպքի վայրն ուսումնասիրելու հնարավորություն:
Ինչպես տեղեկացնում է Առաջին ալիքի լրագրողը, վնասված են բնակելի շենքի երրորդ, չորրորդ և հինգերորդ հարկերը: Հատկապես վնասված է վեցերորդ հարկը, որտեղ տեղի է ունեցել պայթյունը: Փլուզված են գրեթե բոլոր պատերը: Դրա հետ մեկտեղ, պայթյունի հետևանքով վնասվել է նաև դիմացի շենքը:
Տեղում իրավապահները և արտակարգ իրավիճակների ծառայության ներկայացուցիչները վերսկսել են աշխատանքը: Դեռևս շենք մուտք գործելու հնարավորություն չի տրվել տարհանված քաղաքացիներին: Շենքի բնակիչներն իրենց բնակարաններ մուտք կգործեն այն բանից հետո, երբ համապատասխան ծառայությունները համոզվեն, որ շենքում գտնվելն անվտանգ է:
Պայթյունը Թբիլիսիում, Դիդի Դիղոմիում տեղի էր ունեցել երեկ երեկոյան: Դեպքի հետևանքով զոհվել է չորս մարդ, տուժել՝ 8-ը: Վեց փոքրահասակ այս պահի դրությամբ մնում է հիվանդանոցում: Կլինիկայից դուրս է գրվել երկու մարդ: Պայթյունի հետևանքով տուժածներին Թբիլիսիի քաղաքապետարանը բնակեցրել է հյուրանոցում: Նախնական վարկածով, պայթյունը տեղի է ունեցել գազի արտահոսքի պատճառով: Տեղի ունեցածի առնչությամբ սկսված է հետաքննություն: