Ինչ էր տեղի ունենում «Ռեդիսոն Բլու Իվերիա» հյուրանոցի մոտ ցույցին (տեսանյութ)

Թբիլիսիում, «Ռեդիսոն Բլու Իվերիա» հյուրանոցի մոտ, դատավորների ընտրական աշխատանքային խմբի հանդիպման զուգահեռ տեղի է ունեցել քաղաքացիների նախաձեռնողական խմբի բողոքի ցույցը:

Ցուցարարները պահանջում էին արդարադատության խորհրդի անդամների պաշտոնաթողություն, որոնք աջակցել են Մուրուսիձեի անժամկետ նշանակմանը, ինչպես նաև ձայն են տվել գերագույն դատարանի դատավորների թեկնածուների ցուցակին:

Լևան Մուրուսիձեին, Իրակլի Կոբախիձեին և հանդիպման այլ մասնակիցներին ցուցարարները դիմավորել են կոչերով:

Մուրուսիձեից ցուցարարները պահանջել են, պատասխանել Գիրգվլիանիի գործով կայացված որոշման կապակցությամբ, որին Մուրուսիձեն պատասխանել է, որ Գիրգվլիանիի սպանողներին 7 տարով բանտ է նստցրել հենց նա: