Ռուսթավելիի պողոտայում իրավիճակը լարված է: Խորհրդարանի շենքի մոտ երևում են ջրցան մեքենաներ:
Դրա հետ մեկտեղ, այն վայրում, որտեղ ընթանում է ցույցը հայտնվել են հատուկ ջոկատայինները:
Ռուսթավելիի պողոտայում ընթանում է «թեթրի խմաուրի» շարժման ցույցը և հակացույցը:
Հակացույցի մասնակիցները փորձում են հասնել այնտեղ, որտեղ ընթանում է «թեթրի խմաուրի» շարժման ցույցը:
Զուգահեռաբար ներքին գործերի նախարարը այցելել է ցույցի վայր և բանակցություններ է վարում ցույցի կազմակերպիչների հետ: