Իմերեթիի շրջանում առկա կովիդ-կենտրոններում մահճակալների թիվը կավելանա
Իմերեթիի շրջանում առկա կովիդ-կենտրոններում մահճակալների թիվը կավելանա 55-ով: Այս մասին Վրաստանի Առաջին ալիքին է հայտնել Իմերեթիի շրջանում պետական լիազոր Զվիադ Շալամբերիձեն:
Շալամբերիձեի փոխանցմամբ, կորոնավարակման դեպքերի աճը կապված է հակագենով թեստավորման հետ:
Վերջին 24 ժամում Իմերեթիում 980 նոր դեպքից 400-ն արձանագրվել է հենց հակագենի թեստով: