«Իմեդի» հեռուստաընկերություն ներխուժելուց հետո գնացի նախագահի մոտ, այնտեղ գտնվող ուժայինները բավականին գոհ էին իրենց արարքներից. Նողաիդելի
«Իմեդի» հեռուստաընկերություն ներխուժելուց հետո գնացի նախագահի մոտ, այնտեղ գտնվող ուժայինները բավականին գոհ էին իրենց արարքներից. Նողաիդելի

Նախկին վարչապետ Զուրաբ Նողաիդելիի հայտարարությամբ, նոյեմբերի 7-ի իրադարձություններից հետո հեռախոսով զրուցել է Վանո Մերաբիշվիլու հետ, ով համոզել է, որ կիրառվել են այն մեթոդները, որոնք հաստատված են Եվրոպայում: Այս մասին հայտարարել է Նողաիդելին՝ «Իմեդի» հեռուստաընկերություն ներխուժելու, Մթածմինդայի այգին առգրավելու և նոյեմբերի 7-ի բողոքի ցույցը ցրելու գործի քննարկմանը վկայի կարգավիճակով հարցաքննության ժամանակ:

«Բադրի Պատարկացիշվիլու հետ ընթանում էին բանակցություններ՝ «Իմեդի» հեռուստաընկերությունը երկաթգծով փոխելու շուրջ, քանի որ նախագահը ուներ հետաքրքրություն՝ հեռուստատեսությունների խմբագրային քաղաքականության նկատմամբ: Դա պարզ երևում է այնտեղից, որ երկաթգծի արժեքն էր կես միլիարդ դոլլար: Ես անձամբ ներգրավված էի այս բանակցություններին և գիտեի, որ Բադրին դա չէր անի:

Նոյեմբերի 7-ի իրադարձություններից հետո հեռախոսով զրուցել եմ Վանո Մերաբիշվիլու հետ, ով ինձ համոզեց, որ կիրառվել են այն մեթոդները, որոնք հաստատված են Եվրոպայում:

«Իմեդի» հեռուստաընկերություն ներխուժելուց հետո գնացի նախագահի մոտ, այն ժամանակ նրա գրասենյակը գտնվում է կառավարության շենքում, այնտեղ էին նաև ուժայինները և բավականին գոհ էին իրենց գործած արարքներից»,- հայտարարել է Զուրաբ Նողաիդելին:

«Իմեդի» հեռուստաընկերություն ներխուժելու, Մթածմինդայի այգին առգրավելու և նոյեմբերի 7-ի բողոքի ցույցը ցրելու մեջ են մեղադրվում Միխեիլ Սաակաշվիլին, Վանո Մերաբիշվիլին, Զուրաբ Ադեիշվիլին, Դավիթ Կեզերաշվիլին և Գիգի Ուգուլավան: