1938 քարտեզների մասին երբևէ չեմ լսել, եթե դա ինձ հայտնի լիներ, կընդունեի միջոցներ, որպեսզի ավելի շատ փաստ ունենայինք բանակցությունների ժամանակ. Զուրաբ Նողայդելի

22:05, 13.10.2020

Վրաստանի նախկին վարչապետ Զուրաբ Նողաիդելին հայտարարում է, որ 1938 թվականի 1:200 000 մասշտաբի քարտեզի գոյության մասին իմացել է հիմա, հետաքննության ընթացքի ժամանակ:

Նողաիդելիի խոսքով, նման տեղեկություն նա չի ունեցել ոչ իր վարչապետության տարիներին, ոչ էլ դրանից հետո:

Զուրաբ Նողաիդելին ասում է, որ եթե իր համար հայտնի լիներ նշված քարտեզի մասին, ապա կձեռնարկեր համապատասխան միջոցներ:

«Այս քարտեզի մասին իմացել եմ միայն այս հետաքննության շրջանակներում և հաղորդումների արդյունքում: Համենայն դեպս, ես երբեք չեմ լսել այդ մասին: Ոչ միայն անվտանգության խորհրդի այն նիստում, այլ երբեք, երեք տարվա ընթացքում երբ ես վարչապետ էի, և առավել ևս 2007 թվականից անցել է 13 տարի, չեմ լսել և չեմ ունեցել տեղեկություն, որ կան լրացուցիչ փաստաթղթեր, քարտեզ:

Նույնիսկ եթե թերի քարտեզ լիներ, և ես այդ ժամանակ որոշակի տեղեկություն ունենաի, ակնհայտորեն կօգտագործեի այդ տեղեկությունը և 13 տարի ես չէի սպասի: եթե դա ինձ հայտնի լիներ, կընդունեի միջոցներ, որպեսզի ավելի շատ փաստ ունենայինք բանակցությունների ժամանակ մեր բարեկամ Ադրբեջանի հետ»,- «Դղիս կուրիերի» հետ հարցազրույցում հայտարարել է Զուրաբ Նողաիդելին:

Ըստ Զուրաբ Նողաիդելիի, 2005 թվականին անվտանգության խորհրդի նիստում ասվել էր, որ ցանկացած դեպքում, Դավիթ Գարեջիի երեք սրբավայրերը մնում էին ադրբեջանական կողմում, որից հետո Սաակաշվիլին եզրակացրեց, որ հիմնական խնդիրը դրանց վերականգնումն է:

Միևնույն ժամանակ, ըստ Նողաիդելիի, նա զարմացած է Դավիթ Գարեջիի կապակցությամբ նրա նախկին գործընկերների, այդ թվում  Միխեիլ Սաակաշվիլիի հայտարարությունների կապակցությամբ: Մասնավորապես, Նողաիդելին արձագանքել է այն հայտարարություններին, որ Դավիթ Գարեջիի սահմանների հարցով հետաքննությունը կապված է նախընտրական ժամանակաշրջանի հետ: Զուրաբ Նողաիդելիի հայտարարությամբ, ինքը շահագրգռված է, որ հետաքննությունը հնարավորինս արագ ավարտվի, ամեն ինչ պարզվի, և իր անունն արդարացվի:

Դավիթ Գարեջիի գործով դատախազությունը ձերբակալել է Վրաստանի արտաքին գործերի նախարարության հարևան երկրների վարչության սահմանային հարաբերությունների ծառայության պետ Իվերի Մելաշվիլիին և Վրաստանի ներքին գործերի նախարարության ցամաքային սահմանների պաշտպանության վարչության գլխավոր տեսուչ Նատալյա Իլիչովային:

Ընթացիկ տարվա օգոստոսի 17-ին Վրաստանի գլխավոր դատախազությունը հետաքննություն է սկսել Վրաստանի տարածքի մի մասը օտար երկրին փոխանցելուն ուղղված գործողություններ ձեռնարկելու փաստով, Վրաստանի քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի առաջին մասով:

 

Նմանատիպ