«Իմեդի» հեռուստաալիքը, ինչպես նաև հոլդինգ մտնող «Մաեստրոն» և GDS-ը սերվերների վրա ստեղծված տեխնիկական անսարքիությունը շտկելուց հետո վերականգնել են հեռարձակումը
«Իմեդի» հեռուստաալիքը, ինչպես նաև հոլդինգ մտնող «Մաեստրոն» և GDS-ը սերվերների վրա ստեղծված տեխնիկական անսարքիությունը շտկելուց հետո վերականգնել են հեռարձակումը: Այս մասին ասվում է «Իմեդի» հեռուստաընկերության հայտարարության մեջ:
«Սերվերների վրա տեխնիկական անսարքիությունը վերացվել է և «Իմեդի» հեռուստաընկերությունը և նրա հոլդինգ մտնող «Մաեստրոն» և GDS-ը վերսկսել են հեռարձակումը:
Սերվերների խափանման պատճառը դեռ անհայտ է: Տեխնիկական ծառայությունը փորձում է պարզել հետաձգման պատճառները:
«Իմեդի» հեռուստաալիքի և «Իմեդիի» հոլդինգ մտնող «Մաեստրոյի» և GDS-ի հեռարձակումը դադարեցված էր մոտ 40 րոպեով: Այս ժամանակահատվածում խափանված էր նաև Imedinews.ge կայքի աշխատանքը: Մենք ներողություն ենք խնդրում հեռուստադիտողներից և կայքի ընթերցողներից ստեղծված իրավիճակի պատճառով», – ասված է «Իմեդի» հեռուստաընկերության հայտարարության մեջ: