Իմ խորին վիշտն եմ հայտնում Թեմուր Չխեիձեի մահվան կապակցությամբ, նա կմնա ականավոր դեմք վրացական մշակույթի պատմության մեջ. Իրակլի Ղարիբաշվիլի
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին իր ցավն է հայտնում վրացի ռեժիսոր Թեմուր Չխեիձեի մահվան կապակցությամբ։
Կառավարության ղեկավարը ցավակցում և զորակցություն է հայտնում Թեմուր Չխեիձեի ընտանիքի անդամներին և հարազատներին։
«Խոր ցավ եմ հայտնում վրացի մեծ ռեժիսոր պարոն Թեմուր Չխեիձեի մահվան կապակցությամբ։
Պարոն Թեմուրի յուրահատուկ ձեռագրով ստեղծված պիեսները, տոգորված խոր հումանիզմով, սիրվել են հանդիսատեսի բազմաթիվ սերունդների կողմից և դարձել համաշխարհային թատերական գանձի կարևոր մասնիկը։ Նա մնալու է վրացական մշակույթի պատմության ականավոր դեմք։
Այս դժվարին պահին իմ ցավակցությունն ու զորակցությունն եմ հայտնում պարոն Թեմուրի ընտանիքի անդամներին ու հարազատներին»,- ասել է վարչապետը։
78 տարեկանում մահացել է ռեժիսոր Թեմուր Չխեիձեն։