Իմ խնդրանքն է ընտրողներին, լինել առավելագույնս ակտիվ, ինչը շատ կարևոր է հաղթանակը մինչև վերջ հասցնելու համար. Իրակլի Կոբախիձե
Այսօր կարևոր օր է, երբ պետք է ավարտի հասցվի հաղթանակը, որին աջակցել է մինչև մեկ միլիոն Վրաստանի քաղաքացի, – այս մասին «Վրացական երազանքի» անդամ, Իրակլի Կոբախիձեն երկրորդ փուլին իր ընտրությունը կատարելուց հետո ասել է լրագրողներին:
Կոբախիձեն ընտրողներին ակտիվության կոչ է արել:
«Մենք ընտրողներին կոչ ենք անում լինել նույնքան ակտիվ, որքան խորհրդարանական ընտրությունների առաջին փուլում:
Տրամաբանական է, որ ակտիվությունն ավելի ցածր է, քան կար առաջին փուլի ընթացքում: Ուստի մեր խնդրանքն է, որ այսօր լինեն առավել ակտիվ, որ գրանցվի առավելագույն արդյունքը, ինչը շատ կարևոր է հաղթանակը մինչև վերջ հասցնելու համար:
Ես կատարել եմ համապատասխան ընտրություն, այնպիսին, որը մեր երկրի հետագա զարգացման կարիքն ունի: Երկիրը բախվել է բազմաթիվ մարտահրավերների, որը կապված է համավարակի, շատ այլ գործոնների հետ: Ուստի շատ կարևոր է անել հնարավորը ՝ մեր երկիրը բոլոր ուղղություններով առաջ տանելու համար: Հենց այդ ուղղությամբ է արվել իմ ընտրությունը»,- ասել է Կոբախիձեն: