Իմ վարչապետ դառնալու դեպքում, ազատ կարձակվեն բոլոր քաղբանտարկյալները
Իմ վարչապետ դառնալու դեպքում, ազատ կարձակվեն բոլոր քաղբանտարկյալները

Կադրային վենդետա չի լինելու,- այս մասին հայտարարել է Հայաստանի ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը՝ «Մարիոթ» հյուրանոցում անցկացված մամլո ասուլիսին:

Ինչպես նշել է Փաշինյանը, վարչապետ ընտրվելու դեպքում, անարդար կադրային փոփոխություններ չեն լինի:

«Չենք պատրաստվում վրեժ լուծել: Սա չէ մեր գաղափարաբանությունը: Մեկ անգամ ևս կրկնում եմ, ատելության էջին մենք այլևս երբեք չեն վերադառնա»,- հայտարարել է Փաշինյանը:

Հայաստանի ընդդիմության առաջնորդը մամլո ասուլիսին զրուցել է քաղբանտարկյալների մասին և հայտարարել, որ նրա վարչապետ դառնալու դեպքում, ազատ կարձակեն բոլոր քաղբանտարկյալներին: