Իմ պաշտոնավարման ընթացքում ոչ մեկի անձնական կյանքը պատկերող ձայնագրություն չի հրապարակվել. Միխեիլ Սաակաշվիլի
Իմ պաշտոնավարման ընթացքում ոչ մեկի անձնական կյանքը պատկերող ձայնագրություն չի հրապարակվել, – այս մասին հայտարարել է Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի գործադիր հանձնաժողովի նախագահ, Միխեիլ Սաակաշվիլին:
Ինչպես նշել է Սաակաշվիլին, նա դեմ է ցանկացած ձայնագրության:
«Այս ձայնագրությունները ցույց են տալիս, որ նրանք ամբողջությամբ խարխլված են ներսից: Դա, անկասկած, դուրս է բերվել ներսից: Ես ոչ մեկի վրա չեմ կասկածում, ներքին խոհանոցը չգիտեմ և ոչ էլ հետաքրքրում է: Մի բան գիտեմ, որ ես բոլորովին դեմ եմ ցանկացած տեսակի ձայնագրության: Բոլոր տեսակի ձայնագրությունները, կարծում եմ, որ ինչ-որ բան է գողացված և ես դա չեմ սիրում, չեմ սիրում լսել դրանք: Ես ձեզ ավելին կասեմ, իմ պաշտոնավարման ընթացքում ոչ մեկի անձնական կյանքը պատկերող ձայնագրություն չի հրապարակվել: Սրանց օրոք դա սովորական պրակտիկա է, իրենց իսկ նախարարների, փոխնախարարների անձնական կյանքի ձայնագրությունները, շատ ինտիմ պահերը, դուրս բերել և ոչնչացնել: Սա օլիգարխիկ կառավարման ոճ է, սա նրանց ոճն է, և, հետևաբար, այն, ինչ նրանք անում էին տարիներ շարունակ, դրանով էլ ավարտում են իրենց գոյությունը», – հայտարարել է Միխեիլ Սաակաշվիլին: