Իմ մտքերը ֆրանսիացիների հետ են, դատապարտում ենք ատելությամբ առաջացած հարձակումը. Սալոմե Զուրաբիշվիլի
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին արձագանքել է Ֆրանսիայի Նիցցա քաղաքում տեղի ունեցած հարձակմանը:
«Իմ մտքերը ֆրանսիացիների հետ են, դատապարտում ենք ատելությամբ առաջացած հարձակումը: Ես աղոթում եմ մահացածների և վիրավորների ընտանիքների անդամների համար»,- գրել է Վրաստանի նախագահը:
Հիշեցնենք, որ այսօր Ֆրանսիայի Նիցցա քաղաքում դանակով զինված անձը սպանել է երեք և վիրավորել մի քանի մարդու:
Ֆրանսիայում կատարվածը համարում են ահաբեկչություն: