Իմ քաղաքական տեղը եղել է և կլինի «Վրացական երազանք»-ի կողքին, անկախ զբաղեցրածս պաշտոնից, կմնամ «Վրացական երազանքի» ընտրողը. Ծուլուկիանի
Իմ քաղաքական տեղը եղել է և կլինի «Վրացական երազանք»-ի կողքին, անկախ զբաղեցրածս պաշտոնից, կմնամ «Վրացական երազանքի» ընտրողը. Ծուլուկիանի

Եթե իմ դիրքորոշումը չկիսեն այլոք, ես ինձ տեսնում եմ միայն միակ թիմում, որը Կակուլիաների թիմն է, այսինքն իմ ամուսինը և զավակը,- այսպես է պատասխանել արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին հարցին, եթե նրա դիրքորոշումը չկիսեն, տեսնում է արդյոք իրեն քաղաքական այլ թիմում:

Դրա հետ մեկտեղ, Ծուլուկիանիի խոսքով, անկախ իր զբաղեցրած պաշտոնից, նրա քաղաքական տեղը «Վրացական երազանքի» կողքին է և նա միշտ կմնա «Վրացական երազանքի» ընտրողը:

Նախարարը չի նշել հարցը, որը թիմում դարձել տարակարծության և քննարկման պատճառ:

Նրա խոսքով, եթե այսօր գան համաձայնության, աշխատանքային գործընթացը կշարունակվի իր հունով: