Իմ և Քութաթելաձեի միջև մի քանի ամիս առաջ տեղի է ունեցել վեճ. Գիորգի Ճանտուրիա
Իմ և Քութաթելաձեի միջև որոշ հարցերի շուրջ անհամաձայնություն է եղել մի անգամ,այն էլ որոշել ենք ընդհամենը մեկ ժամում,- այս մասին առաջին ալիքին հայտնել է Սոսո Քութաթելաձեի սպանության գործով սկզբում ձերբակալված, այնուհետև ազատված Գիորգի Ճանտուրիան:
«Այն ժամանակ չհասկացանք իրար, երկու ամիս առաջ էր : Սպանության օրը տեսել եմ նրան, մեր մեջ վեճ չի եղել: Պատրաստ եմ համագործակցել հետաքննության հետ»,-նշել է Ճանտուրիան:
Գիորգի Ճանտուրիայի խոսքերով ձերբակալության ժամանակ տեղի են ունեցել լուրջ խախտումներ:
«Մոտ յոթ ժամ ձերբակալված էի և ինձ հնարավորություն չէր տրվում կապ հաստատել փաստաբանի հետ: Ճնշում էին գործադրում, խլեցին հեռախոսս, պահանջում էին ճանաչեի մեղքը»,-ասել է Ճանտուրիան:
Հիշեցնենք, նախկին պատգամավոր, գեներալ Սոսո Քութաթելաձեին սպանված գտել են հունվարի 15-ին իր աշխատասենյակույմ:
Հեղինակ -
Edgar Barsegyan