Իլիա Երկրորդ – Էլդար Շենգելայայի մեծ ֆիլմերը մնում են այս աշխարհում, որոնք միշտ կհիշեցնեն հասարակությանը այն ճշմարտության մասին, որ կյանքի իրական իմաստը բարուն ծառայելու մեջ է

15:42, 07.08.2025

Մեր սերնդի մեծանուն ներկայացուցիչ պարոն Էլդար Շենգելաիան թողեց այս անցավոր աշխարհը և դարձավ հավերժության բնակիչ։ Այս մասին ասվում է Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդի ցավակցական նամակում։

Կաթողիկոս-պատրիարքը նշում է, որ բարձրացվում են աղոթքներ Էլդար Շենգելաիայի համար, որպեսզի Տերը նրա անմահ հոգին հաստատի արդարների հանգրվանում և հանգիստ տա Աբրահամի գոգում։

«Մեր սերնդի մեծանուն ներկայացուցիչ պարոն Էլդար Շենգելաիան թողեց այս անցավոր աշխարհը և դարձավ հավերժության բնակիչ։

Բոլորիս, իհարկե նաև մեզ, ցավ է պատճառում առանձնահատուկ ստեղծագործական տաղանդով օժտված մեծ անհատի հետ հրաժեշտը, սակայն այս աշխարհում մնում է նրա վաստակը՝ նրա մեծագույն ֆիլմերը, որոնք մշտապես հիշեցնելու են հասարակությանը այն ճշմարտության մասին, որ կյանքի իսկական իմաստը բարուն ծառայության մեջ է։

Պարոն Էլդարը, ինչպես աթեիստական ժամանակաշրջան անցած շատերը, անցել է բարդ ներքին կյանքով, ինչը լրացվել է նաև դստեր հետ բաժանման ծանրագույն փորձությամբ։ Այդ մեծ ցավը և կյանքի իմաստի որոնումը նրան հասցրել է Աստծուն, և նա դարձել է հավատացյալ քրիստոնյա։ Մարդու կյանքում այս ամենից կարևոր բան չկա։

Մենք աղոթում ենք պարոն Էլդարի համար, որպեսզի Տերը նրա անմահ հոգին հաստատի արդարների հանգրվանում և հանգիստ տա Աբրահամի գոգում, իսկ նրա սիրելի ընկերոջը և կնոջը՝ տիկին Նելիին, նրա զավակներին, ընտանիքի մյուս անդամներին, մտերիմներին և համակիրներին շնորհի ներքին խաղաղություն և պարոն Էլդարի համար աղոթելու ուժ», – ասվում է Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի ցավակցական նամակում։

Նմանատիպ