Իլոն Մասկը պնդում է, որ X-ի վրա կիբերհարձակումն իրականացվել է Ուկրաինայում ստեղծված IP հասցեների միջոցով
Իլոն Մասկը պնդում է, որ X սոցիալական ցանցի վրա կիբերհարձակումն իրականացվել է Ուկրաինայում ստեղծված IP հասցեների միջոցով։ Այս մասին Մասկն ասել է Fox News-ի եթերում։
«Մենք վստահ չենք, թե կոնկրետ ինչ է տեղի ունեցել, բայց X-ի վրա զանգվածային կիբերհարձակում է տեղի ունեցել՝ օգտագործելով Ուկրաինական IP հասցեները՝ համակարգը ոչնչացնելու համար»,- ասել է Մասկը:
Երեկ ընդհատումներով էր գործում «Իքս» (X) սոցիալական ցանցը։ Առավոտյան ժամը 06:00-ին ավելի քան 20,500 օգտատեր հայտնել է խնդիրների մասին, իսկ ժամը 10:00-ին գրեթե 40,000 օգտատեր հայտնել է անջատումների մասին: