Իլոն Մասկը քննադատում է Մարին Լը Պենի վերաբերյալ դատարանի որոշումը. երբ արմատական ձախերը չեն կարողանում հաղթել, նրանք չարաշահում են իրավական համակարգը՝ իրենց հակառակորդներին բանտարկելու համար
Իլոն Մասկը արձագանքել է Մարին Լը Պենի դեմ ֆրանսիական դատարանի վճռին:
Ամերիկացի միլիարդատերը և Թրամփի խորհրդականը քննադատում է դատարանի որոշումը։
«Երբ արմատական ձախերը չեն կարողանում հաղթել ժողովրդավարական ընտրություններում, նրանք չարաշահում են իրավական համակարգը՝ իրենց հակառակորդներին բանտարկելու համար: Սա ստանդարտ պրակտիկա է ամբողջ աշխարհում»,- գրում է Իլոն Մասկը:
Ի գիտություն, Ֆրանսիայի ծայրահեղ աջ «Ազգային հանրահավաք» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը դատապարտվել է չորս տարվա ազատազրկման և հինգ տարով պետական պաշտոններ զբաղեցնելու արգելք, ինչը նշանակում է, որ Լը Պենը չի կարողանա մասնակցել 2027 թվականի նախագահական ընտրություններին։ Մարին Լը Պենի փաստաբանը հայտնել է, որ բողոքարկելու է դատարանի որոշումը։